Սովորողների բլոգներ

Սովորողների բլոգներ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

4-1 դասարան

  1. Նաիրա Բաբայան
  2. Սյուզի Բադալյան
  3. Արփինե Գալստյան
  4. Հեղինե Գևորգյան
  5. Ռոբերտ Գևորգյան
  6. Գաբրիելա Գյուլինյան
  7. Մարիա Դավեյան
  8. Դանիել Կարոյան
  9. Սարգիս Համալբաշյան
  10. Արեգ Հայրապետյան
  11. Սառա Հասրաթյան
  12. Իլոնա Հունանյան
  13. Նարեկ Մանուկյան
  14. Միշել Մելիք-Ավետիսյան
  15. Սամուել Մկրտչյան
  16. Հրաչյա Մնացականյան
  17. Մարիա Նովիկովա
  18. Էլիզա Շահինյան
  19. Հայկ Չերքեզյան
  20. Աստրիդ Մկրտչյան
  21. Յանա Յայլոյան
  22. Մագդալենա Մխիթարյան
  23. Արմինե Առաքելյան
  24. Սիրանուշ Աբրահամյան
  25. Միքայել Մելիքյան

Ժամատախտակ․ 4-1 դասարան

Ժամատախտակ․ 4-1 դասարան

Երկուշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մայրենի
  • 10:10-10:55՝ մաթեմատիկա
  • 11:00-12:35՝ ընտրություն
  • 12:50-13:35՝ անգլերեն

Երեքշաբթի

  • 09։00-09։15՝ Ընդհանուր պարապմունք
  • 09։20-10։05՝հայրենագիտություն
  • 10։10-10։55՝ մայրենի
  • 11։00-11։45՝ տեխնոլոգիա
  • 11։50-12։35՝ ռուսերեն
  • 12։50-13։35՝ մաթեմատիկա

Չորեքշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09։20-10։05՝ մայրենի
  • 10։10-10։55՝ մայրենի
  • 11։00-11։45՝ երգ
  • 11։50-12։35՝ բնագիտություն
  • 12։50-13։35՝ մաթեմատիկա
  • 13։40-14։25՝ ֆիզկուլտուրա

Հինգշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09։20-10։05՝ հայրենագիտություն
  • 10։10-10։55՝ մաթեմատիկա
  • 11։00-11։45՝ բնագիտություն
  • 11։50-12։35՝ տեխնոլոգիա
  • 12։50-13։35՝ երգ

Ուրբաթ

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09։20-10։55՝ ընտրություն
  • 11։00-11։45՝ անգլերեն
  • 11։50-12։35՝ ռուսերեն
  • 12։50-13։35՝ մայրենի
  • 12։40-14։20՝ ֆիզկուլտուրա

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

1-ԻՆ ՄԱՍ

Սիրելի՛ սովորող, ինքնաստուգման աշխատանքը կազմված է 20 հարցից՝

  • Մայրենի լեզու՝ 7 հարց,
  • Մաթեմատիկա՝ 7 հարց,
  • Բնագիտություն, հայրենագիտություն՝ 6 հարց։

Ուշադրություն 20 հարցից 18-ի մոտ պետք է կատարես նշում, 2 հարցին պատասխանես ինքնուրույն։ Ճիշտ է համարվում հասկանալի, ամբողջական նախադասությունով կամ նախադասություններով գրառված պատասխանը։

Ավարտելուց հետո աշխատանքդ ուղարկիր մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, հայրենագիտություն դասավանդողներին։

Մայրենիի դասավանդողը քեզ կուղարկի ճիշտ պատասխանները։

Ստուգի՛ր աշխատանքդ, ավարտելուց հետո լրացրո՛ւ աղյուսակ 1-ը (աշխատանքի էջում), ապա լրացրու՛ այս ձևաթուղթը։

Արտանիշի վրանային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արտանիշի ճամբարը սովորողների ամենասիրելի վայրերից է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին։ Սևանը Հայաստանի ամենամեծ ու գեղեցիկ լիճն է։ Այն բարձր լեռնային է և ունի քաղցրահամ ջուր։ Լճի մեջ թափվում է 28 գետ, բայց սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Արտանիշի ճամբարը գործում է արդեն մի քանի տարի։ Այստեղ երեխաներն ապրում են վրաններում, սովորում են լինել ինքնուրույն, խնամել բնությունը և օգնել միմյանց։

Նախկինում վրանային ճամբարներ կազմակերպվել են «Ժայռ» ռազմամարզական բազայում, իսկ  2021 -2022 թվականներին՝ Վաղաշենի տարածքում։ 2023  թվականին ճամբարը տեղափոխվել է Արտանիշ թերակղզի։ Արտանիշի ծովածոցը Սևանա լճի ամենագեղեցիկ հատվածներից  մեկն է։ Այստեղ ջուրը համեմատաբար խաղաղ է ու մաքուր։ Ծովածոցի տարածքից երևում են Սևանի, Վարդենիսի, Գեղամա և Արեգունու լեռնաշղթաները։ Պարզ եղանակին նույնիսկ երևում է Սևան քաղաքը։

Ճամբարային կյանքի ամենահետաքրքիր մասը արշավներն են։ Սովորողները մասնակցում են ճանաչողական քայլքի, հաղթահարում են բարձունքներ։ Ավագ ճամբարականները հաղթահարում են Արտանիշի բարձունքը։ Այն ունի 2461 մետր բարձրություն։ Սա միակ գագաթն է, որտեղից Սևանը երևում է ամբողջությամբ։ Կրտսեր ճամբարականների համար ավելի հարմար է Շշասարի վերելքը, որի ճանապարհը ծառաշատ է ու զով։ Արշավի գնալիս բոլորը պետք է ունենան ջուր, գլխարկ և արևապաշտպան քսուք։

Ճամբարում օրը սկսվում է շատ վաղ։ Երեխաները հերթապահում են, ուտելիք պատրաստում, մաքրում են տարածքը և տեսակավորում աղբը։ Նրանք նաև լողում են լճում, սովորում են ազգային երգեր ու պարեր, ուսումնասիրում են տեղի բուսական և կենդանական աշխարհը։ 2024 թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է 627 մասնակցի, 2025-ին՝ մոտ 700 ճամբարականի։

Արտանիշի ճամբարը մեզ սովորեցնում է սիրել ու ճանաչել մեր հայրենիքը, լինել պատասխանատու և պահպանել շրջակա միջավայրը։ Սա մի իսկական դպրոց է բնության գրկում։

Առաջադրանքներ

Մայրենի լեզու

1 Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող զով բառը։ Նշի՛ր

  • ցուրտ,
  • հով,
  • շոգ,
  •  տոթ։

2 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված բառի  կազմությունը։  Նշի՛ր

  •  ծովածոց-բարդ բառ,
  • խաղաղ-բարդ բառ,
  •  մաքուր-պարզ բառ,
  • ուսումնական-ածանցավոր բառ։

3․ Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։ Նշի՛ր

  •  աշխարհ-գոյական,
  • հաղթահարում են-բայ,
  • ծառաշատ-բայ,
  • ինքնուրույն-ածական։

4․ Տրված նախադասության մեջ ընդգծի՛ր թվականները (թիվ ու քանակ ցույց տվող բառերը)։

Երկու հազար քսանչորս թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է վեց հարյուր քսանյոթ մասնակցի։

5․ Որտե՞ղ են ապրում երեխաները Արտանիշի ճամբարում։ Նշի՛ր

  • հյուրանոցում,
  •  տնակներում,
  •  վրաններում,
  •  դպրոցում։

6. Ի՞նչ են անում երեխաները ճամբարում շրջակա միջավայրը մաքուր պահելու համար։

Մաքրում են տարածքը և տեսակավորում աղբը։

7․ Տեքստից ի՞նչ իմացար Արտանիշի բարձունքի մասին։

Որ այն 2024 թվականի ամռանը  հյուրընկալել է 627 մասնակցի, 2025-ին՝ մոտ 700 ճամբարականի։ Նախկինում վրանային ճամբարներ կազմակերպվել են «Ժայռ» ռազմամարզական բազայում, իսկ  2021 -2022 թվականներին՝ Վաղաշենի տարածքում։ 2023  թվականին ճամբարը տեղափոխվել է Արտանիշ թերակղզի։ Արտանիշի ծովածոցը Սևանա լճի ամենագեղեցիկ հատվածներից  մեկն է։

Մաթեմատիկա

8․ Ընտրի՛ր թվանշաններով գրված թիվը։ Երկու հազար չորս հարյուր վաթսուն մեկ: 

1)24061 

2)2461 

3)20461 

4)2641


9. Արտանիշի բարձրությունը 2կմ  461մ է։ Արտահայտիր բարձրությունը մետրերով: 

1)20461մ 

2)24610մ 

3)2461մ 

4)246մ


10. Ճամբարականները լճափին հաշվեցին թռչունների 48 ոտք։ Քանի՞ թռչուն հաշվեցին։ 

1)48 

2)12 

3)24 

4)96



11.Արշավականների խումբը որոշակի օրինաչափությամբ դադարներ է անում Արտանիշի գագաթը բարձրանալիս։ Ըստ տրված թվերի՝ գրի՛ր, թե քանի՞ րոպե կտևի արշավականների հաջորդ կանգառը։

5րոպե, 10րոպե, 20րոպե, 40րոպե, 80րոպե

12. Հաշվի՛ր 300 · 14 – (4525 + 900) : 5 արտահայտության արժեքը: 

4525+900=5325

300×14=4200

5325:5=1065

4200-1065=3135

  13.Վրանի հատակն ունի ուղղանկյան տեսք։ Երկարությունը 30 դմ է, իսկ լայնությունը՝ երկարության 1/2 մասը։ Հաշվի՛ր վրանի հատակի մակերեսը քառակուսի դեցիմետրով ։ 

  30:2=15

14.Երկու զբոսաշրջիկ Արտանիշ տանող ճանապարհի մի կետից միաժամանակ սկսեցին ուղղագիծ շարժվել միևնույն ուղղությամբ: Առաջինը շարժվում էր 45 մ/րոպե արագությամբ, իսկ երկրորդը՝ 40 մ/րոպե: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 30 րոպե հետո:  

45×30=1395

40×30=1200

1395-1200=195

Բնագիտություն, հայրենագիտություն

15․ Արտանիշի ճամբարը գտնվում է՝  

  •  Արագածոտնի մարզում  
  • Գեղարքունիքի մարզում  
  • Լոռու մարզում   
  • Կոտայքի մարզում

16․Սևանա լիճը ինչպիսի՞ ջրով է  հարուստ։  
   

  •  Աղի  
  •  Քաղցրահամ  
  • Հանքային  
  • Տաք   

17․ Սևանա լճից սկիզբ է առնում՝  

  • Արաքս գետը  
  • Դեբեդ գետը  
  • Հրազդան գետը   
  • Արփա գետը

18․ Ինչո՞ւ է Արտանիշի լողափերին արգելվում թողնել պլաստմասսե շշեր և տոպրակներ։

  • դրանք արագ հալվում են արևից
  • դրանք աղտոտում են լիճը և վտանգավոր են ձկների ու թռչունների համար
  •  պլաստմասսան վախեցնում է քամուն
  •  դրանք խանգարում են ծառերի աճին

19. Ըստ տեքստի՝ ո՞րն է այն միակ գագաթը, որտեղից Սևանը երևում է ամբողջությամբ։ Ընդգծի՛ր

  • Շշասարը,
  •  Արտանիշը,
  • Արա լեռը,
  • Արագածը։

20Թվարկված իրերից ի՞նչ իր չի կարող լինել ճամբարականի ուսապարկում։

  • վրան,
  • հեռադիտակ,
  • էներգետիկ ըմպելիք
  • լողազգեստ

Ամփոփում

Աշխատանքի համարըՃիշտ եմ պատասխանել Այո/ոչ
 1այո
 2ոչ
 3այո
 4այո
 5այո
 6այո
 7այո
 8այո
 9այո
 10ոչ
 11այո
 12ոչ
 13ոչ
 14ոչ
 15այո
 16այո
 17այո
 18այո
 19ոչ
 20այո

Մաթեմատիկայի ստուգատես

Հարցաշար

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես. Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ»
  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն — 15ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում — 1ժ,2ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով —6ժ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում —30ր
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —30ր
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —7ժ

Աղջիկը գնաց լողի ժամը 14։30 նա հագնվեց գնաց լողաց և հետեկավ տուն։Դա տեվեց 3 ժ 40ր երբ նա հասավ տուն։

14+3=17

30+40=70

18:10

Տղան առտնացել էր ժամը 7 և քնել էր ժամը 12։Քանի ժամ էր նա արթուն։

12-7=5

5

Ինքնաթիռը Իսպանիաից թռավ ժամը 00։00 իսկ հասավ Հայաստան ժամը 5։00։Ինչքան ինքնաթիռը թռավ։

0+5=5

5

Հայրիկը նրա աղջկան դպրոց տարավ ժամը 12։00։Նրանք 1ժամ և 35րոպե գնում էին երբ նրանք հասան

12+1=13

0+35=35

13:35

Դասը սկսվեց 09։00 և տեվեց 5ժամ 46ր։Երբ պրծավ դասը։

9+5=14

0+46=46

14:46

(Untitled)

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։

https://meliqavetisyanmishel.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ինձ սաղ դուր եկան և ես ոչմի դժվարություն չունեմ։

3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։

Ես սաղ նախագծերը արել եմ կարելի է մտնել Բնագիտության բաժինը և ուսումնասիրել։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

այո ինձ պետք կլինի որովհետև ես սիրում եմ ուսումնասիրել աշխարհի երևութները։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։

Գրեթե ես մի քանի ֆլեշմոբին չեմ մասնակցե ,բայց մնածացը կատարել եմ

6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։

7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

10/7

Առաջադրանք․չորորդ

Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց;

Ամաչկոտ արջուկ,հուզված կրիա,քաղցր նապաստակ,լուսավոր ժամացույց,ճաշոտ աթոռ,հոգնած գլուխ։

Հուզված կրիան

Կար,չկար մի կրիա ,որի անունը Հարիի էր։ Նա շատ մեծ էր և պետք էր դառնար 100 տարեկան ,բայց նա հուզված էր ,որովհետև հաստատ գիտեր ,որ ոչ մեկ նրան չի շնորհավորի ,որովհետև նրան չէին շնորհավորել ո չմի անգամ։Նա քնեց և առավոտը երբ տեսավ մի թերթիկ։Այնտեղ գրված էր ․ <<Գնա աջ>>։ Նա գնաց աջ և տեսավ ևս մեկ թերթիկ և այդպես երեք անգամ։ Վերջին թերթիկի վրա գրված էր ․ <<Գնա ուղիղ>>։ Նա տեսավ ,որ նրան բոլորը գրկում են և շնորհավորում։ Դրանից հետո նա ունեցավ մտերիմ և բարի ընկերներ։

Երկրորդ կանգառ

Առաջադրանք Երկրորդ

Սովորղը վեցնում է վանդակավոր թուղթ, և վրան դնում է տարբեր չափերի ուղղանկյուններ, քառակուսի, ցանկության դեպքում նաև եռանկյուն, վանդակների օգնությամբ հաշվում է յուրաքանչյուր պատկերի մակերեսը։ /Ամենաքիչը երեք պատկեր /։
Բլոգում տեղադրում է կատարած աշխատանքի լուսանկարը և հաշվարկները:

  1. Ուղղանկյան երկարությունը 12 սմ է, լայնությունը՝ 7 սմ։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

Լուծում
Ուղղանկյան պարագծի բանաձևն է՝
P=2×(a+b)P = 2 \times (a+b)P=2×(a+b)

P=2×(12+7)P = 2 \times (12+7)P=2×(12+7)
P=2×19P = 2 \times 19P=2×19
P=38P = 38P=38 սմ

Պատասխան՝ 38 սմ

  1. Քառակուսու մեկ կողմը 9 սմ է։ Գտիր քառակուսու պարագիծը։

Լուծում
Քառակուսու պարագծի բանաձևն է՝
P=4×aP = 4 \times aP=4×a

P=4×9P = 4 \times 9P=4×9
P=36P = 36P=36 սմ

Պատասխան՝ 36 սմ

  1. Եռանկյան կողմերն են՝ 5 սմ, 8 սմ և 11 սմ։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։

Լուծում
Եռանկյան պարագիծը հավասար է բոլոր կողմերի գումարին։

P=5+8+11P = 5 + 8 + 11P=5+8+11
P=24P = 24P=24 սմ

Պատասխան՝ 24 սմ

  1. Բազմակյան կողմերն են՝ 4 սմ, 6 սմ, 7 սմ և 9 սմ։ Գտիր նրա պարագիծը։

Լուծում
Պարագիծը գտնում ենք բոլոր կողմերը գումարելով։

P=4+6+7+9P = 4 + 6 + 7 + 9P=4+6+7+9
P=26P = 26P=26 սմ

Պատասխան՝ 26 սմ

Մայրենիի ստուգատես առաջադրանք 3

Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը, կարդա՛, վերհիշի՛ր։ 

Ընտրածդ հեքիաթներից մեկը համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից՝

ծտի անունից

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ իմ ոտի մեջ մտավ փուշ։Դես էմ թռչում, դեն էմ թռչում, տեսնում էմ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում էմ․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ես գնում էմ, ետ եմ գալիս, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ես կանգնում էմ, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ լոշն առնում է թռչում։

Գնում էմ տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում էմ․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում էմ— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում էմ թռչում։ Գնում էմ տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ ​ Ասում էմ.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում էմ, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Ես կանգնում էմ թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում էմ, գնում, գնում էմ, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում էմ․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում էմ, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Ես ասում էմ թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում էմ, սկսում է ածել ու ճտվտալով երգել էմ․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, Ես էլ թռա գնա՜ցի, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Հայրենագիտություն

Այս տարի մեր նըդասարանում նոր դաս ավելացրեցին որի անունը Հայրենագիտություն է;Նա շատ հետաքրքիր դաս է ես անում էի դասերը և շատ սիրում էի լսել թե վոնց է դասաատուն մես դասերը բացատրում։Ես կդնեմ Հայրենագիտության բաժինը։

https://meliqavetisyanmishel.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

4-րդ դասարանի անգլերեն լեզվի ամփոփիչ թեստ

Անուն, ազգանուն Միշել Մելիք — Ավետիսյան  Դասարան 4-1    Ամսաթիվ 18.05.2026

Մաս A. Vocabulary (10 միավոր)

Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։

1. I ___ a dog.  a) has   b) have   c) am

2. She ___ to school every day.  a) go   b) goes   c) going

3. This is my ___ . We sleep here.  a) kitchen   b) bedroom   c) bathroom

4. There are ___ apples on the table.  a) some   b) any   c) am

5. My mother is a ___ . She works in a hospital.  a) teacher   b) doctor   c) farmer

Մաս B. Grammar (10 միավոր)

1. Write the plural form: child → children

2. Complete: He is playing football now.

3. Write in the negative form: I like milk. → I don’t like milk

4. Complete: Do you ride a bike?

5. Put the words in order: every / I / football / play / Sunday I play football every Sunday

Մաս C. Reading (10 միավոր)

Anna is nine years old. She lives in Yerevan with her family. She has a brother and a cat. Every morning Anna goes to school at 8 o’clock. Her favourite subject is English because she likes reading stories and singing songs.

1. How old is Anna? Anna is nine years old.

2. Where does Anna live? She lives in Yerevan.

3. Does she have a brother? She has a brother.

4. What is her favourite subject? Her favourite subject is English.

5. Why does she like English? Her favourite subject is English because she likes reading stories and singing songs.

Մաս D. Writing (10 միավոր)

Գրի՛ր 5–6 նախադասությամբ քո ընտանիքի կամ քո օրվա մասին։

I get up 7:30 I breakfast 7:48. I go to school 8:00. I’m on my way home from school at 13:35

Մաթեմատիկայի ստուգատես

Մայիսյան հավաքի շրջանակում, կրտսեր դպրոցի բոլոր չորրորդ դասարանի սովորողները կատարում և իրենց բլոգում հրապարակում են մաթեմատիկա առարկայից հետևյալ գործնական աշխատանքները․


Ժամանակահատվածը՝
Մայիս 5-22

Աշխատանքի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Աշխատանքի նպատակը
Սովորեցնել սովորողին ճիշտ օգտվել չափիչ գործիքներից (չափերիզ, քանոն) և կատարել գործնական չափումներ իրական միջավայրում:Ամրապնդել թվաբանական գործողությունների հմտությունները՝ հիմնվելով սեփական չափումների արդյունքների վրա:Զարգացնել աչքաչափով հեռավորություն կանխատեսելու, իրական և ենթադրյալ տվյալները համեմատելու և շեղումները հաշվելու ունակությունը:

Առաջադրանք առաջին

1.Սովորողը բակում կամ տանը նշում է սկզբնակետ և  այդ կետոից կատարում է 10 սովորական քայլ: Չափերիզով չափում է անցած հեռավորությունը, նշումը կատարում՝  սանտիմետրերով։
Այնուհետև բաժանելով 10-ի՝ գտնում  է մեկ քայլի միջին երկարությունը:

2.Երկու ընկեր կամ սովորողն ու ծնողը կանգնում են իրարից որոշակի հեռավորության վրա: Մինչև չափումներ անելը, երկուսն էլ նախապես գուշակում և գրանցում են, թե քանի քայլ է իրենց միջև եղած հեռավորությունը: Սովորողը քայլում է ընկերոջ ուղղությամբ և հաշվում իրական քայլերի քանակը: Սովորողը աևդեն իմանալով իր  մեկ քայլի միջին երկարությունը արտահայտված սանտիմետրով և բազմապատկում է իրական քայլերի քանակով՝ գտնելով ընդհանուր հեռավորությունը: Բլոգում գրանցում են իրական ու գուշակած թվերը և հաշվում, թե քանի քայլով կամ սանտիմետրով են շեղվել կանխատեսման ժամանակ:



Առաջադրանք Երկրորդ



Սովորղը վեցնում է վանդակավոր թուղթ, և վրան դնում է տարբեր չափերի ուղղանկյուններ, քառակուսի, ցանկության դեպքում նաև եռանկյուն, վանդակների օգնությամբ հաշվում է յուրաքանչյուր պատկերի մակերեսը։ /Ամենաքիչը երեք պատկեր /։

Բլոգում տեղադրում է կատարած աշխատանքի լուսանկարը և հաշվարկները:


Առաջադրանք Երրորդ


Սովորողը մեկ օրվա ընթացքում գրանցում է, թե քանի ժամ է ծախսում հետևյալ գործողությունների վրա՝ քնել, տնից -դպրոց — տուն տնային առաջադրանքներ կատարելուն, դպրոցում դասերը կատարելուն, լրացուցիչ խմբակների / պար, երաժշտական գործիք, սպորտ/ բակայնի խաղերի, համակարգչով խաղերի/ այդ վում նաև հեռուստացույցի դիտում/
Համակարգչային որևէ ծրագրով (Word, Excel, Paint) կազմում է աղյուսակ և ստեղծում  համապատասխան սյունակային դիագրամ:

Դիագրամի օգնությամբ պարզում է. որ ո՞ր գործողությունն է խլում իրենից  օրվա ամենամեծ մասը և ո՞րը՝ ամենափոքրը:

Հաշվում է, թե շաբաթական քանի ժամ է անցկացնում էկրանի առջև: Եթե այդ ժամանակը կրճատի 2 անգամ, ի՞նչ հետաքրքիր գործով կզբաղվի ազատված ժամերին:

  Առաջադրանք Չորրորդ

(Սովորողը կարող է ընտրել ներքոհիշյալ տարբերակներից որև մեկը, ցանկության դեպքում կարող է կատարել երկուսը)

Տարբերակ 1. Խաղոսկր․ վրան գրված է 1-6թվերը (զառ)

 Եթե խաղոսկրը նետես 15 անգամ, ի՞նչ թվեր կբացի, կատարի գրանցում։

Սովորողը 15 անգամ նետում է խաղոսկրը և արդյունքները գրանցում աղյուսակում:

Գրանցում է արդյո՞ք իրական արդյունքը համընկավ կանխատեսած արդյունքի հետ։ Ինչ հետևություն կարող ես անել։

Տարբերակ 2.

Անթափանց տոպրակի մեջ դնում է 7 կարմիր և 3 կապույտ մատիտ: Գույները սովորողն կարող է փոխել։

Սովորողն առանց նայելու հանում է մեկ մատիտ, գրանցում գույնը, հետ դնում անթափանց տոպրակի մեջ և խառնիում: Կրկնում է փորձը 10 անգամ:

Քանի՞ անգամ դուրս եկավ կարմիրը և քանի՞ անգամ կապույտը: Ինչպե՞ս կփոխվեր հավանականությունը, եթե մատիտների քանակը լիներ հավասար (5 կարմիր, 5 կապույտ):

Ո՞ր գույնի մատիտը հանելու հավանականությունն է ավելի մեծ և ինչո՞ւ: Փորձիր պատասխանը գրել կոտորակով (օրինակ՝ 10-ից քանիսը):

Ուսումնական 4-րդ շրջան

  1. Անուն, Ազգանուն-Միշել Մելիք — Ավետիսյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 4.1 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն-Դիզայն Մարիամ Սարգսյան․Դիզայն Մարիամ Սարգսյան
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-այո
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի նկարչության,անգլերենի,ֆլեյտա
  7. Լողալ գիտե՞ք-ոչ
  8. Հեծանիվ վարու՞մ եք-ոչ
  9. Նախընտրելի ջոկատը-“Ճամփորդասերների ջոկատ”